շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

«Հանձնաժողովը շնորհավորում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Անկախ պաշտոնից, դիրքից և այլն, մենք բոլորս հանդիսանում ենք սպառողներ՝ գնելով ապրանքներ կամ օգտվելով այս կամ այն ծառայությունից: Տնտեսության մեջ կան բնագավառներ, որոնք առնչվում են անխտիր բոլոր սպառողներին: Եվ այդպիսին են այն ոլորտները, որոնք կարգավորվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Սպառողների շահերի պաշտպանությունը Հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղություններից է: Ուստի, պետական մարմինների, տնտեսվարողների, հասարակական հատվածի և բոլոր քաղաքացիների համատեղ ջանքերով կարող ենք ապահովել այնպիսի միջավայր, որտեղ իրապես մեր սպառողները կլինեն տեղեկացված, լսված և պաշտպանված»,-ֆեյսբուքյան էջում նշել է հանձնաժողովը։

  • Կիսվել: