ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս տրամաբանությամբ թոշակը ևս երկու անգամ կբարձրացնենք 2023 թվականին․ Փաշինյան

Այս տրամաբանությամբ թոշակը ևս երկու անգամ կբարձրացնենք 2023 թվականին․ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշների և 110 տոկոս հետվերադարձի համակարգից։

Նախարարը նշեց, որ անկանխիկ գործարքների շարունակական աճ կա։ «Հոկտեմբեր ամսվա տվյալներով, ունենք 30 տոկոս աճ։ Մեկ միլիարդ 837 միլիոն է կազմում ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը»,– ասաց նա և նշեց, որ 10 հազարով ավելացել է շահառուների թիվը,  և հոկտեմբեր ամսին 162 միլիոն վերադարձ են արել։

Վարչապետն ասաց, որ սա հաշվի առնելով՝ երկու անգամ են թոշակառուների թոշակը բարձրացնում։ «Այս տրամաբանությամբ ևս երկու անգամ կբարձրացնենք 2023 թվականին»,– ասաց նա։

  • Կիսվել: