երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Այս տարվա վերջին կունենանք կառավարության պարտք-ՀՆԱ մոտավորապես 65 տոկոս հարաբերակցություն․ Ատոմ Ջանջուղազյան

Այս տարվա վերջին կունենանք կառավարության պարտք-ՀՆԱ մոտավորապես 65 տոկոս հարաբերակցություն․ Ատոմ Ջանջուղազյան

Այս տարվա վերջին կունենանք կառավարության պարտք-ՀՆԱ մոտավորապես 65 տոկոս հարաբերակցություն։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 63,2 տոկոս։

«Հաջորդ տարի ենթադրվում է, որ պակասուրդի ֆինանսավորումը փոխառու միջոցների հաշվին կիրականացվի շուրջ 194 մլրդ դրամի չափ։ Կառավարության պարտքի սպասարկման ծախսերը 192 մլրդ դրամ է գնահատվել հաջորդ տարվա համար։ Եթե ուշադրություն եք դարձնում, ապա մենք որոշակի աճ ենք ունենում պարտքի սպասարկման մասով, ինչը շատ տրամաբանական է, որովհետև աճում է պարտքը։ Մեզ պետք է ավելի շատ մտահոգի պարտքի հարաբերական ցուցանիշները։ Եվ ենթադրվում է, որ մենք պետք է այնպիսի քաղաքականություններ նախագծենք առաջիկա տարիներին, որպեսզի հնարավոր լինի հարաբերական իմաստով պարտքը վերադարձնել համեմատաբար ցածր շեմի, բարձրացնել կառավարելիության մակարդակը, հետևաբար, նաև մեծացնել պարտքի հաշվին տարատեսակ ծրագրեր իրականացնելու պոտենցիալը»,- ասաց նա։

Կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը գնահատվում է, որ 2021 թվականին կլինի 4,6 տոկոս։ «Կանխատեսվում է, որ հաջորդ տարի պետական պարտքը նախորդ տարվա համեմատ կնվազի 2,2 տոկոսով, այդ թվում՝ ենթադրվում է, որ 1,7

  • Կիսվել: