շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա. Արարատի մի շարք գյուղերում ոռոգման ջուր չկա

Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա. Արարատի մի շարք գյուղերում ոռոգման ջուր չկա

Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր՝ սեպտեմբերի  2-ին, փակել էին Երևան-Արտաշատ ճանապարհը՝ պահանջելով վերականգնել ոռոգման ջրի մատակարարումը: Բողոքի ակցիա իրականացնողներից մեկը ասաց, որ երեք օր է՝ ոռոգման ջուր չի եղել:  

«Պատճառաբանում էին, թե ջուր չունենք, եթե ձեզ տանք, չի հերիքի: Ստիպված փակեցինք մայրուղին: Հիմա ոռոգման ջուր տվել են, բայց կարող է՝ նորից կտրեն, իրենց ի՞նչ կա: Հիմա եկել ենք ջրմուղ, բայց մարդ չկա: Պոմիդոր  ենք դրել, չենք կարող ասել՝ այսօր չջրենք, վաղը ջրենք: Պոմիդորն ամեն երրորդ օրը պետք է ջրվի: Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա»,-ասաց նա: 

Նշենք, որ Երևան-Արտաշատ ճանապարհը արդեն բաց է:

  • Կիսվել: