ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ավինյանը մասնակցել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստին

Ավինյանը մասնակցել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 19-ին տեսակապով մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նիստին, տեղեկացնում է նրա ֆեյսբուքյան էջը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, քննարկվել են ԱՆԻՖ-ի վերջին երկու տարիների գործունեության արդյունքները՝ սահմանելով ֆոնդի գործունեության նոր ուղղություններն ու ծրագրերը: Նիստի ընթացքում նաև հաստատվել են 2019-2020թթ. աուդիտի արդյունքները:

Նիստին միացել էին նաև տնօրենների խորհրդի անդամներից Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը և իտալացի բանկիր ու ֆինանսական ոլորտի ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլլան:

 

 

  • Կիսվել: