ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 4 դպրոցի շինարարությունը

Ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 4 դպրոցի շինարարությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.

 

«Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ ուրախությամբ հայտնում եմ, որ ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 4 դպրոցի շինարարությունը:

Երևանի 153-րդ և Վանաձորի 7-րդ դպրոցները պատրաստ են իրենց դռները բացել աշակերտների առջև, իսկ Կապանի 7-րդ, Նոր Խարբերդի 2-րդ և Գավառի 2-րդ դպրոցները շահագործման կհանձնվեն գույքով համալրվելուց հետո։

 

Դպրոցները վերակառուցվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։

Բարի երթ ձեզ, սիրելի աշակերտներ»:

 

դպրոց
դպրոց1

  • Կիսվել: