շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ատոմակայանը փակելու պահանջ դնելով Թուրքիան ուզում է Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ դնել. պատգամավոր

Ատոմակայանը փակելու պահանջ դնելով Թուրքիան ուզում է Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ դնել. պատգամավոր

Թուրքիայի նպատակը Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ դնելն է, Հայաստանի համար հավելյալ մարտահրավերներ ստեղծելը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիան պահանջել է փակել հայկական ատոմակայանը:

Նա հայտարարեց, որ Արցախում մեր ռազմական պարտությանը նախորդել է դիվանագիտական պարտությունը. «Երեք համանախագահ երկրները առնվազն 5 հայտարարություն են տարածել, որտեղ ասում են, որ ուժի կիրառումն անթույլատրելի է, ուժի կիրառման միջոցով իրավիճակի փոփոխությունն ընդունելի չի լինի»,-ասաց նա:

  • Կիսվել: