Արտահանումը Հայաստանից նվազել է 6.4%-ով, ներմուծումը՝ 13.7%-ով
2020 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1.807 տրլն դրամ ( 3,738.7 մլն ԱՄՆ դոլար)։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության անկում կազմել է 11.3%:
Ըստ վիճակագրության, հունվար-հուլիսին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,071.3 մլն ԱՄՆ դոլարով:
Մասնավորապես, 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանն արտահանել է 1,333.7 մլն դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,405.0 մլն դոլարի արտադրանք:
Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 6.4%, իսկ ներմուծման ոլորտի անկումը՝ 13.7%։