հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Առաջարկվում է ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից

Առաջարկվում է ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից

Նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից: Այս մասին այսօր ԱԺ հերթական քառօրյային ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին»,- ասաց Սիմոնյանը:

Հավելենք, որ սույն  նախագագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձանժողովում հավանության է արժանացել։

  • Կիսվել: