հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Առաջարկված նախագծով քաղաքացիները պաշտպանված կլինեն արտարժութային ռիսկերից

Առաջարկված նախագծով քաղաքացիները պաշտպանված կլինեն արտարժութային ռիսկերից

««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է արգելել արտարժութային հիփոթեքային վարկերը:

«Փաստացի ապագա հնարավոր ռիսկերի կրճատման առումով սա շատ կարևոր նախագիծ է: Հատկապես հիմա դոլարով և եվրոյով վարկերի տրամադրման ծավալն էականորեն ավելացել է: Ուղղակի չեմ ուզում պատկերացնել այն իրավիճակը, երբ հանկարծ դոլարը կամ եվրոն հարյուրավոր դրամներով կարող են արժևորվել: Կարող են նաև արժեզրկվել, բայց արժեզրկման պարագայում մեր քաղաքացիները չեն տուժելու, իսկ արժևորման պարագայում հսկայական խնդիրների առաջ են կանգնելու»,- ԱԺ նիստում ասաց նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիփոթեքային կրեդիտները՝ նաև արտարժույթով:

  • Կիսվել: