հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անհրաժեշտ է կրկին բացել Գյուղատնտեսության նախարարությունը. Գագիկ Ծառուկյան

Անհրաժեշտ է կրկին բացել Գյուղատնտեսության նախարարությունը. Գագիկ Ծառուկյան

Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը՝ օգտագործելով երկրի եւ ժողովրդի ռեսուրսները: Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում Եղեգնաձորում ասաց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է բացել այնքան գործարաններ, ստեղծել այնքան աշխատատեղեր, որ մարդիկ ցանկանան եւ վերադառնան Հայաստան:

՛՛Մեզ նաեւ անհրաժեշտ է կրկին բացել Գյուղատնտեսության նախարարություն՛՛,-նշեց Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում  չմշակված հողերը շատ են, սակայն ոչ ոք ֆերմերներին սերմով ու պարարտանյութով չի ապահովում, եւ այդ հողերը մնում են անմշակ:

 

  • Կիսվել: