հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
21 հազար ՀՀ քաղաքացի հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս. Փաշինյան

21 հազար ՀՀ քաղաքացի հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս. Փաշինյան

21 հազար ՀՀ քաղաքացի հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս։ Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, երբ այս որոշումը կայացնում էին, բավականին հոռետեսություն կար, թե այն ինչքանով կաշխատի։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ 15,392 քաղաքացի ներկայացրել է շուրջ 21,000 հայտարարություն, որ վարձով բնակարան է տալիս:

«Մենք նայել ենք՝ արդյոք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի հետ և 90 տոկոսից ավելին չեն համընկնում։ Այսինքն, մեր օրենքը գործել է և շուրջ 21 հազար ստվերից դուրս եկած վարձակալության հարաբերություններ կան»,- ասել է Բադասյանը։

Ըստ օրենքի փոփոխության՝ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։

  • Կիսվել: