ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
2022-ի աշնանացան ցորենի պետական աջակցության ծրագրի մեկնարկը տրված է․ Տեղի համայնքապետարան

2022-ի աշնանացան ցորենի պետական աջակցության ծրագրի մեկնարկը տրված է․ Տեղի համայնքապետարան

Տեղի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2022 թվականի աշնանացան ցորենի պետական աջակցության ծրագրի մեկնարկը տրված է։

Ծրագրի շրջանակում ցորենի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների կիրառման, սերմերի ախտահանված լինելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով նախարարությանը դիմած շահառուներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն։

Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում, եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակը:

«Ծրագրի շրջանակում 1 հա-ի հաշվով աշնանացան ցորենի մշակության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով գնահատվել են սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերը շուրջ 235,5 հազար դրամ։ 1 հա-ի հաշվով յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի՝

1) հավաստագրված, աղյուսակ N 1-ում ընդգրկված սորտերի էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում՝ 120,0 հազար դրամ (սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի հաշվով).

2) չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70,0 հազար դրամ (միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի հաշվով)։

<<ԱՐՄԱԳՐՈ ԳՐՈՒՊ >>ՍՊԸ-ն առաջարկում է հետևյալ աշնանացան ցորենի էլիտար տեսակի սերմերի ցանկը: Ընկերության կողմից ներկրված սերմերն ունեն բոլոր հավաստագրերը: Ընկերությունը շահառուներին տրամադրում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը փոխհատուցում ստանալու համար:
Պատվերների համար դիմել ՝ հեռ։+374 77-72-01-22 / +374-43-72-01-27
Էլ Փոստ՝ [email protected]»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: