2021-ին կսկսվի 820 ավտոբուսի ներդրումը, և այդ գործընթացը կտևի առնվազն 2 տարի. Երևանի փոխքաղաքապետ
«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի պնդմամբ` 2020 թվականի դեկտեմբերին ծրագրվում է հայտարարել տենդերի հաղթողին, իսկ արդեն 2021 թվականին Երևանում նոր տրանսպորտային ցանցի ներդրման հարցում էական առաջընթաց կգրանցվի, իհարկե, եթե արտաքին խոչընդոտներ չլինեն:
Ըստ նրա` մյուս տարի կսկսվի 820 ավտոբուսի ներդրումը, և այդ գործընթացը կտևի առնվազն 2 տարի: «Քաղաքային իշխանություններին պետք չէ մեղադրել անգործության մեջ: Այդ հարցը մեզ համար առաջնահերթ ուղղություններից մեկն է»,- շտապեց ինքնապաշտպանվել փոխքաղաքապետը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում