երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Զոհված տղաների մասին

Զոհված տղաների մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ, որոնցից երկուսի՝ Սոս Էլբակյանի և Գարուշ Համբարձումյանի մասին InfoPort.am-ը ներկայացրել է որոշ տեղեկություններ:

Տեղեկացրել էինք նաև, որ հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: 

Գաբրիելյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից էր, 6 ամսից զորացրվելու էր:Նա  Մանկավարժական համալսարանի պատմության բաժնի ուսանող էր։

Գրիշա Մաթևոսյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր, ունի մեկ եղբայր:

 

  • Կիսվել: