երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընդհանուր օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Ընդհանուր օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը թիրախավորել է  Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները, Բերդի կոնկրետ երկու գործարաններ, տարբեր տեսակի վնասներ են կրել տներ, գազատար, թիրախավորվում է փաստացի խաղաղ բնակչությունը, զոհեր չունենք խաղաղ բնակրության շրջանում, ողջ ընթացքում հայկական կողմը լռեցրել է հակառակորդին: Այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած առաջին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ-ի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ ադրբեջանական ԶՈՒ-ն այս ընթացքում  սեփական գյուղերում թիրախավորում է իր իսկ բնակչությանը:

Հովհաննիսյանը հավելեց. ՛՛Ընդհանուր օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է, 18.00-ից է սկսվել այդ վիճակը, լարվածության նվազում ունենք՛՛:

՛՛Ադրբեջանի ԶՈՒ-ի բոլոր շարժերին հստակ հետևում ենք ու տիրապետում՛՛,-ասաց նա ու շեշտեց, որ այլ տեղեկություններ այս պահին չի կարող տալ:


Ինչ վերաբերում է վիրավորներին՝ Հովհաննիսյանը նշեց, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավորում ստացողներ չկան, իսկ զինծառայողների շրջանում թեթև ու միջին ծանրության վիրավորում ստացողներ կան, և, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

՛՛ՀՀ ԶՈՒ-երը հստակ կատարում են իրենց առաջադրանքները՛՛,-ընդգծեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ ՏԻՄ-երն իրենց աշխատանքը կատարում են, չնայած մեծ թվով արկեր ուղղվեցին մեր բնակավայրերի վրա, բայց մենք, բարեբախտաբար, կորուստներ չունեցանք, որևէ խուճապ ճկա և լինել չի կարող:

 

  • Կիսվել: