ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատգամավորներ Տիգրան Կարապետյանը և Սիփան Փաշինյանը Տավուշում են` Այգեպարում կրակոցներ են լսվում

Պատգամավորներ Տիգրան Կարապետյանը և Սիփան Փաշինյանը Տավուշում են` Այգեպարում կրակոցներ են լսվում

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության  պատգամավոր Տիգրան Կարապետյանը և Սիփան Փաշինյանն այս պահին տավուշում են` Այգեպար գյուղում:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիփան Փաշինյանը` Այգեպարում  կրակոցների ձայներ են լսվում:

Նրանք այցելել են նաև Տավուշ և Մովսես գյուղեր:

Նշենք, որ InfoPort.am-ի տեղեկություններով կրակոցներ են հնչում նաև Չորաթանում և Չինարիում:

Նշենք, որ Ադրբեջանը սկսել է կրակել Տավուշի ուղղությամբ տանկային և հրետանային 82 մմ տեխնիկայից:

Ցերեկը  հակառակորդը դիվերսիոն երկու փորձ կատարեց, սակայն երկու կորուստով և հինգ  վիրավորով, որոնցից մեկը հետո մահացավ հիվանդանոցում նահանջեց: Հայկական կողմը ոչնչացրեց նաև հակառակորդի ՈՒԱԶ-ը:       

  • Կիսվել: