երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ջավախքցի կամավորականն «Արիության» մեդալով է պարգևատրվել (լուսանկարներ)

Ջավախքցի կամավորականն «Արիության» մեդալով է պարգևատրվել (լուսանկարներ)

Ծնունդով Ջավախքից Անդրանիկ Համբարյանը, ով մասնակցել է Արցախյան պատերազմին, անժանացել է «Արիության» և «Փառապանձ մարտիկ» մեդալների, գրում է jnews.ge-ն:

Անդրանիկը ծնվել է 1996 թվականին, Ախալցիխեի շրջանի Վալե քաղաքում։ Արդեն 12 տարի է, ինչ ընտանիքի հետ բնակվում է Հայաստանում։

Վերջինս կարևորում է հայ լինելը, անկախ բնակավայրից, լինի Ջավախք, Արցախ թե Հայաստան, որևէ նշանակություն չունի:

4

Մեկ շաբաթ առաջ Անդրանիկ Համբարյանն արժանացել է Արիության մեդալի: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, ՀՀ բանակի տոնի առթիվ, նրան զանգահարել է հրամանատարը և հայտնել, որ Արայիկ Հարությունյանի անունից մեդալը պետք է փոխանցի Անդրանիկին։

8

9

Պատերազմի առաջին օրերից մարտի դաշտ մեկնած Անդրանիկը, լսելով, որ պատերազմ է սկսվել, ժամ առաջ շտապել է Արցախ հասնել։

Անդրանիկ Համբարյանը բանակային չէ, սակայն 6 տարի սովորել է Տիգրան Մեծի անվան ռազմական հատուկ վարժարանում, չի աշխատել, բայց բանակայինի զգեստը շատ է սիրում։ Նրա ընտանիքի անդամներից և բարեկամներից շատերը հիմա էլ շարունակու են ծառայել Հայոց բանակում։

Անդրանիկը պատմում է, թե ինչպես է իմացել պատերազմի սկսվելու մասին:

«Սեպտեմբերի 23-ն էր, ընկերոջս հետ Երևան գնացի, այնտեղ ենք աշխատում։ 27-ի առավոտյան ժամը 7։30 էր, հեռախոսս զանգեց, տեսա եղբայրս է, մտածեցի առավոտ շուտ ինչո՞ւ է զանգում, դեռ չեմ մտել ինտերնետ, պատասխանեցի, ասաց՝ ոտդ Ղարաբաղ չտեսնեմ, կռիվ է սկսվել։ Այդ պահին ասեցի լավ, սպասի կզանգեմ, մտա ինտերնետ և հասկացա թե ինչ է կատարվում», – հիշում է նա:

Անդրանիկի եղբայրը՝ Գրիգոր Համբարյանը Հայոց բանակի սպա է: Այսօր էլ նա շարունակում է հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան գործը:

1

Պատերազմի մասին լուրն Անդրանիկին հանգիստ չի տալիս, անընդհատ մտքով Արցախում էր:

«Գնացի գործի, չէի կարող աշխատել, ընկերոջս ասացի, որ ես գնում եմ, ընկերս էլ նախանցած տարի էր զորավարժություններին մասնակցել, նման դեպքերի ժամանակ առաջինը նրանց են կանչում։ Եկանք գյուղ, գյուղում հավաքվել էին 12 հոգի, ասացի եթե գնում եք, ես ձեր հետ գամ, առավոտյան գանցին Թալին զինկոմիսարիատ այնտեղ կամավոր գրանցվեցի», – ասում է Անդրանիկ Համբարյանը:

Որպեսզի հնարավորիս շուտ մեկնի Արցախ, հայորդին զանգում է իր հրամանատարին։

9

«Զանգեցի հրամանատարիս՝ Կորյուն Ղումաշյանին, նրան ասացի կամանդրիր չեք գնում, ասաց, ոնց չենք գնում, ասացի՝ գրանցեք մինչև գամ հասնեմ։ Ամսի 29-ին ընկերոջս հետ արդեն Ղարաբաղում էինք»,- պատմում է Անդրանիկը։

Մատաղիս, Հադրութ, Ֆիզուլի… Անդրանիկ Համբարյանը եղբոր հետ կռվել է հանուն հայրենիքի պաշտպանության: Հիշում են Ֆիզուլիում իրենց դիրքը պաշտպանել:

«Ֆիզուլիում թշնամին արդեն հասել էր մեր խրամատ, մեր տղաներից 4-5 հոգի, սկսեցին կրակ բացել նրանց ուղղությամբ, իհարկե մյուս դիրքերի զինվորների օգնությամբ, կարողացանք պահել մեր դիրքը։ Մեր զինվորները շատ լավ կռվեցին, hալալ է նրանց, հալալ է մեր վարորդներին, նրանք գիշերով շատ լավ էին վարում մեքենաները»,- պատմում է Անդրանիկը։

Երկու եղբայրով կռվել են Հադրութում, մի եղբայրը քաղաքի մի հատվածում, մյուս եղբայրը՝ մյուս։ Հարկ է նշել, որ Անդրանիկի հայրը նույնպես ազատամարտիկ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։

Անդրանիկը պատմում է, որ իրենց դիրքի տղաներով այնքան են մտերմացել, որ իրեն մեկ-մեկ թվում է, թե փոքրուց նրանց հետ է մեծացել:

«13 հոգիս հիմա այնպիսի ընկերություն ունենք, կարծես հազար տարվա ծանոթ լինենք, կարծես մանկուց միասին ենք մեծացել։ Ու, որ գիտես, ամեն հարցում մեջքիդ կանգնած են», – նշում է նա:

Մարտի դաշտ մեկնելիս Անդրանիկը երբեք չի մտածել զոհվելու մասին։

«Երբեք չեմ մտածել զոհվելու մասին, որ ասենք գնամ ու կարող է զոհվեմ։ Ինչ որ տեսա հոկտեմբերի 3-ին Մատաղիսում երբեք չեմ մոռանա, այդ գիտակցեցի թե ինչքան քաղցր է կյանքը, լավ է երկու ոտք ու երկու ձեռք չունենաս, բայց ողջ մնաս»,- ավելացնում է նա:

3

«Այդ ժամանակ պետք է գիտակցել, որ թեկուզ հարազատ եղբայդ, հարազատ ընկերդ զոհվի, դու պետք է սառը դատես: Այդքան մահ տեսնելով ավելի ես կատաղում», – վստահեցնում է ԱՆդրանիկ Համբարյանը։

Այս պատերազմը Անդրանիկի մասնակցած երկրորդ պատերազմն է, նա ապրիլյան քառօրյայի ժամանակ զինծառայող է եղել։

Ծառայության ընթացքում ևս Անդրանիկը պարգևատրվել է մեդալներով:

  • Կիսվել: