երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ինչ զենքով է հայկական ԶՈՒ-ն այդ զենքի պատմության մեջ առաջին անգամ խոցել ադրբեջանական գերժամանակակից Hermes-900 ԱԹՍ-ը

Ինչ զենքով է հայկական ԶՈՒ-ն այդ զենքի պատմության մեջ առաջին անգամ խոցել ադրբեջանական գերժամանակակից Hermes-900 ԱԹՍ-ը

Իսրաելական արտադրության Ադրբեջանի ԶՈՒ-երի գերժամանակակից Hermes-900 ԱԹՍ-ը այսօր հայկական Զինված ուժերը խոցել են 2018 թվականին հորդանանից ձեռք բերված Оса-АКМ հակաօդային պաշտպանության համակարգերով: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՊՆ իր աղբյուրները:

Աղբյուրի պնդմամբ ոչ միայն Hermes-900 ԱԹՍ-ը այլ հայկական ԶՈՒ-ի կողմից խոցված մնացած բոլոր ԱԹՍ-երը խոցվել են նույն ՀՕՊ-երի միջոցով: «Դրանք ինչպես և ակնկալվում էր շատ արդյունավետ դրսևորեցին իրենց մարտում»,- նշեց մեր զրուցակիցը, կես կատակ նկատելով նաև, որ միայն Hermes-900 ԱԹՍ-ը խոցելով այդ ՀՕՊ-երը արդարացրեցին ամբողջ գործարքը:
«ՀՕՊ-երի ամբողջ գործարքը, ներառյալ տրանզիտը, մոդերնիզացիան, սպասարկող սարքավորումները, Հայաստանին արժեցավ $27 մլն, մինչդեռ միայն Hermes-900 ԱԹՍ-ը արժի $30 մլն»,- պարզաբանեց աղբյուրը:

Նշենք, ոչ սա Hermes-900 ԱԹՍ-ի պատմության մեջ դրա խոսման առաջին դեպքն է ամբողջ աշխարհի մասշտաբով:

Ինչպես ավելի վաղ Оса-АКМ ձեռք բերման գործարքին անդրադառնալով նշել էր InfoPort-ը, իր ռազմական աղբյուրների վրա հղում տալով, համակարգերը ձեռք էին բերվել Հորդանանից: Համակարգերը եղել եմ բավական թարմ վիճակում, գործարքային արժեքի շրջանակում դրանք մոդերնիզացվել են, դրանց հետ հայաստան են բերվել պահեստամասեր, հրթիռներ: Ընդհանուր գործարքի գինը կազմել է $27 մլն, որի շրջանակում Հայաստան է բերվել 23 ՀՕՊ համակարգ:

Նշենք, որ մայիսի վերջին օրերին այս համակարգերից խոցվեց նաև թշնամու Օրբիտեր-3 ԱԹՍ-ը:
Հիշեցնենք, որ այս գործարքի և համակարգերի արդյունավետությունը կասկածի տակ էր դրել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Նա ՀՕՊ-երը որակել էր «երկաթի ջարդոն», իսկ գործարքը համարել կոռուպցիոն: Մինչդեռ համեմատության համար նշենք, որ նույն ՀՕՊ համակարգը, իհարկե բոլորովին նոր, Բելառուսը Հայաստանին դեռ 2012 թվականին առաջարկել է հատը $10 մլն-ով:



  • Կիսվել: