երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանի զոհերի թիվը կարող է փոխվել. Հովհաննիսյան

Գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանի զոհերի թիվը կարող է փոխվել. Հովհաննիսյան

Գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանի զոհերի թիվը կարող է փոխվել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծորւն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դեռ այլ նորություններ չկան՝ արդեն իսկ հայտարարված 11 զոհերից բացի,  որոնց մասին ադրբեջանական կողմը հայտնել է:

Հովհաննիսյանը, խոսելով այս ընթացքում օգտագործված զենքերի, զինտեխնիկայի մասին, նշեց, որ հաուբից է օգտագործվել, գրադ, տանկեր և այլն:

Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 12-ից սկսած մինչև այս պահը` ներառյալ այսօր, երբ խոցվեց Elbit Hermes 900 մոդելի բավականին մեծ ու թանկարժեք ԱԹՍ-ն, ադրբեջանական խոցված անօդաչուների թիվը մոտենում է 10-ի:

՛՛Մենք փորձում ենք ժամկետային զինծառայողների առաջնագծում չպահել, բայց շատ հաճախ մարտական գործողությունները նաև խորքում են կատարվում՛՛,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը: 

  • Կիսվել: