Երկու հայ գերի վերադառնում են Ադրբեջանից Հայաստան (տեսանյութ)
Այս պահին Բաքվից երևան է թռչում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի ինքնաթիռը:
Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Մուրադովին մոտ աղբյուրները, նա իր հետ է բերում հուլիսի 14-ին Սյուինիքի Սև լճի տարածքում կորած և անհետացած երկու հայ զինծառայողներին, որոնց մասին առայսօր պաշտոնական որևէ տեղեկատվություն չկար:
Հայաստան վերադարձող երկու գերիները փոխանակվել են վերջերս Արցախում հայտնված ադրբեջանցի զինծառայողի հետ:Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ ռուսատմն Մուրադովին մոտ կանգնած աղբյուրները:
Հիշեցնենք, որ InfoPort.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ գրել էր, որ երկու կորած զինծառայողները մոլորվել էին և հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տարածում, մինչդեռ Պն-ն շտապեց հերքել այդ լուրը:
Նշենք նաև, որ ավելի վաղ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Մարտակերտի բնակարաններից մեկում ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է: