ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեր խնդիրն է ԶՈՒ-ում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվազն մոտեցնել ԶՈՒ իմիջին․ Վարչապետ (տեսանյութ)

Մեր խնդիրն է ԶՈՒ-ում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվազն մոտեցնել ԶՈՒ իմիջին․ Վարչապետ (տեսանյութ)

Պարոն Գասպարյանն էլ ԶՈՒ-ում նոր մարդ չէ, անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով: Արդեն բավական երկար ժամանակ զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին այսօր ԳՇ նորանշանակ պետ Օնիկ  Գասպարյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր խոսքում ընդգծեց, որ վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով ԶՈՒ-ի հետ, կարող է փաստել, որ զինվորականությունը որպես խավ կայացել է ՀՀ-ում:

«Պարո՛ն Գասպարյան, ես համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Զինված ուժերը կդառնան ավելի մարտունակ: Մենք այդ խնդիրը միասին ենք ձեւակերպել այս դահլիճում գտնվողների հետ: Մեր գլխավոր խնդիրը հետեւյալն է. ՀՀ զինված ուժերի իմիջը եւ ԶՈՒ նկատմամբ հանրային վերաբերմունքը, սերը, հարգանքը գտնվում է հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա: Սա ամենալավ արձանագրումն է, որ կարող ենք անել: Մեր խնդիրն է Զինված ուժերում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվազն մոտեցնել ԶՈՒ իմիջին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ ԶՈՒ-ի եւ զինվորականության ինքնազգացողությունը ամենակարեւոր հանգամանքներից է, որը կանխորոշում է մեր ապագան:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ԳՇ արդեն նախկին պետ Արտակ Դավթյանին, հայտնելով, որ առաջիկայում կվերլուծեն իրենց համատեղ աշխատանքը, և հույս հայտնեց, որ կգան ընդհանուր եզրակացությունների ինչպես արդեն  կատարվիածի, այնպես էլ հետագա անելիքների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: