Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ խոսնակ
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։
Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին»,- ասվում է նրա տարածած հայտարարության մեջ։