հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ–ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին

Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ–ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին

Լուրեր են պտտվում, որ ռուսական ռազմակայանը դուրս է բերվելու Հայաստանից։ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը ներկայացրել է Դավիթ Տոնոյանի տեսակետը։

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ռուսական ռազմակայանի գործունեությունը կասեցնելու մասին հայտարարություններին և ներկայացրել նախարար Դավիթ Տոնոյանի տեսակետը։

«Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»,– ասել է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: