երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արծրուն Հովհաննիսյանը՝ դիրքային փոփոխությունների մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ դիրքային փոփոխությունների մասին

Դիրքային փոփոխությունների հետ կապված հարցին պատասխանելը նպատակահարմար չէ, քանի դեռ իրավիճակը սրված է: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով. ՛՛Եկեք թողնենք՝ մեր զինված ուժերն իրենց գործը կատարեն՛՛:

՛՛Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել՛՛,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է վիրավորներին՝ Հովհաննիսյանն ասաց, որ վաղը հստակ նրանց անունները կնշեն, միայն հայտնի է, որ նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

  • Կիսվել: