Անցկացվել է հրետանավորների մասնագիտական պարապմունք (լուսանկարներ)
Զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով գործնական պարապմունքներ են անցկացվել 3-րդ զորամիավորման N զորամասի հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ:
Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների գործողությունները մարտական տարբեր իրավիճակներում։