հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել Կութի սահմանային հատվածում. հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների. ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել Կութի սահմանային հատվածում. հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է ՊՆ-ն:

՛՛Հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ 

Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: