2026 թվականին Հայաստանում պաշտպանական ծախսերը կկրճատվեն
Կառավարությունն այսօր հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ 2026 թվականին Հայաստանում պաշտպանական ծախսերը կկրճատվեն գրեթե 18%-ով:
Պետական բյուջեի նախագծով Պաշտպանության նախարարությանը հատկացվում է 563 միլիարդ 127 միլիոն դրամ։


