Պաշտպանության ծախսերն աճել են. Պապիկյան
Պաշտպանության ծախսերը 2018 թվականից ի վեր աճել են 1.1 միլիարդ դոլարով: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականին այդ թիվ կազմել է 640 միլիոն դոլար, մինչդեռ 2025 թվականին կհասնի 1.741 միլիարդ դոլարի:
Պապիկյանը հայտնել է, որ 2025 թվականին արագացվել է 2026 թվականի և հաջորդ տարիների համար սահմանված նպատակների իրականացումը:


