Հնագետները Թուրքիայում Երվանդունիների տոհմից սերած թագավորի առեղծվածային ցուցումներով գրություն են գտել
Թուրքիայում հայտնաբերվել է 2100 տարվա վաղեմության մակագրություն՝ «Անտիոքոս Կոմմագենացին կոչ է անում մարդկանց ենթարկվել և հարգել օրենքը»։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը, փոխանցում է shantnews.am-ը:
Ռելիեֆ քանդակները հայտնաբերվել են թուրքական գյուղերից մեկի բնակիչների կողմից 2023 թվականին։ Նրանք այդ մասին զեկուցել են թանգարանին, և Օքսֆորդի և Պիզայի համալսարանների գիտնականները եկել են այն ուսումնասիրելու։ Խորդուբորդ տեղանքի և զառիթափ ժայռոտ լանջերի պատճառով հայտնաբերված արտեֆակտները ռազմական ուղղաթիռի և ճոպանների օգնությամբ օդով տեղափոխվել են Պերետ քաղաք:
Արձանագրությունները պարունակում էին Անտիոքոս I թագավորի հայտարարությունները։ Նա ժողովրդին կոչ էր անում «հնազանդվել և հարգել օրենքը»։ Հետևի կողմում պատկերված է Անտիոքոս I-ը և Միտրիդատ I-ը:
Անտիոքոս I-ը (մ.թ.ա. 69–34) կառավարել է Կոմմագենեի թագավորությունը։ Նա պատկանել է հայ Երվանդյանների տոհմին, կիսով չափ հույն և կես իրանցի էր և պնդում էր, որ ծագում ունի Դարեհ I թագավորից: Կոմմագենեն գոյություն է ունեցել մ.թ.ա. 163 թվականից մինչև մ.թ. 72 թվականը, երբ այն մտավ հռոմեական Սիրիա նահանգի կազմի մեջ։ Նրա գերեզմանը գտնվում է Նեմրութ լեռան գագաթին։
Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնաբերած գրությունը լույս կսփռի մարդկության և Կոմմագենի պատմության վրա։