Հայաստանում պատմամշակութային հուշարձանի տարածքի ձեռքբերման համար հատկացվել է 124 հազար դոլար
Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող 10 հողատարածքների սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու համար հատկացվել է 44 մլն 934 հազար դրամ (124 հազար դոլար — խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 20-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։
Ավելի վաղ նշված հողատարածքները ճանաչվել էին հանրային գերակա շահ ներկայացնող և ներառվել էին «Արտաշատ քաղաքատեղի» պատմամշակութային հուշարձանի տարածքում։



