չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Այսօր գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք ԿԳՄՍՆ հետ բանակցությունները վստահելի են, թե ոչ. «Գոյ»

Այսօր գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք ԿԳՄՍՆ հետ բանակցությունները վստահելի են, թե ոչ. «Գոյ»

Այսօր գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք ԿԳՄՍՆ հետ բանակցությունները վստահելի են, թե ոչ: Այս մասին հայտարարություն է տարածել «Գոյ» թատրոնը:

Հայտարարությունում ասվում է. «Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք երեկ ժամանակավոր դարդարեցվեց նստացույցը, որպեսզի սկսենք բանակցությունները և երեկ ժամը 18:30 այն սկսվեց:

 

Արդյունքում մոտ 2ժ 30ր եղավ բուռն քննարկում ինչպես: Քննարկման արդյունքում ասացինք, որ բացեն դուռը, և մենք կշարունակենք քննարկումը:

Այսօր ժամը 15:00-ին մենք գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք արդյոք բանակցությունները վստահելի են, թե ոչ»։

Հիշեցնենք՝  կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ,  չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Իսկ մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։ Դրանից հետո «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր  Սարգիս Արզումանյանը անժամկետ նստացույց էր հայտարարել։ Նախօրեին՝ նստացույից 6-րդ օրը, նա ժամանակավոր դադարեցրեց այն՝ հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունից ունեն արձագանք, որ ցանկություն կա հանդիպելու, խոսելու, բանակցելու և այս ամենը կազմակերպելու։

Իսկ «Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն իրենց տարածքում ունենան  ստեղծագործելու իրավունքն։

  • Կիսվել: