ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ընթացիկ տարում սպորտի բնագավառի նվաճումներն աննախադեպ էին. ԱՀ ԿԳՄՍ նախարար

Ընթացիկ տարում սպորտի բնագավառի նվաճումներն աննախադեպ էին. ԱՀ ԿԳՄՍ նախարար

Արցախում ընթացիկ տարում անց է կացվել 15 մարզական միջոցառում` 772 մարզիկների մասնակցությամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր, 2021 թվականին ԿԳՄՍ նախարարության կատարած աշխատանքերի վերաբերյալ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նախարարը ոգևորությամբ խոսեց սպորտի բնագավառի նվաճումների մասին, որոնք, նրա համոզմամբ, աննախադեպ էին:

«ՀՀ թիմային և անհատական առաջնություններին, մրցաշարերին և գավաթի խաղարկություններին մասնակցել են 1485 արցախցի մարզիկներ և առաջին տեղ գրավել են 192, երկրորդ տեղ՝ 132, երրորդ տեղ՝ 177 մարզիկներ: 150 մարզիկից միջազգային մրցաշարերում գրավել են առաջին տեղ՝ 17, երկրորդ տեղ՝ 13, երրորդ տեղ՝14 հոգի. դրանք մեծ ցուցանիշներ են: 37 հոգուց Եվրոպայի առաջնություններում գրավել են առաջին տեղ՝ 4, երկրորդ տեղ՝ 3, երրորդ տեղ՝ 6 մարզիկներ, իսկ աշխարհի առաջնություններին մասնակցած 19 հոգուց առաջին տեղ զբաղեցրել են 1, երկրորդ տեղ՝ 2, երրորդ տեղ՝ 3 մարզիկներ», - նշել է Լ. Ղարախանյանը և հավելել, որ կարողացել են գույք ձեռք բերել Մարտունու (որպես ամենասպորտային քաղաքի) մարզադպրոցի համար:

  • Կիսվել: