շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՀ ԿԳՄՍ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել զոհված և անհայտ կորած ուսուցիչների հարազատներին

ԱՀ ԿԳՄՍ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել զոհված և անհայտ կորած ուսուցիչների հարազատներին

Մարտի 9-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած ուսուցիչների հարազատներին։
 
Նախարարն իր զորակցությունն է հայտնել նրանց՝ հավելելով, որ խոսքերն անզոր են ամոքելու հոգու կսկիծը։
 
«Այսօր մենք պարտավոր ենք գիտակցել, որ սա համազգային վիշտ է, և այն պետք է հաղթահարենք միմիայն համատեղ ջանքերով։ Ի նշանավորումն պատերազմում զոհված ուսուցիչների հանդեպ ունեցած հարգանքի և երախտագիտության՝ փոխըմբռնման մթնոլորտում մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն սատարելու և աջակցելու հերոսաբար ընկածների հարազատներին»,- նշել է նախարարը։
 
Հանդիպման ընթացքում Լ․Ղարախանյանն անդրադարձել է կրթական ոլորտին առնչվող հարցերին և հնարավորության դեպքում աջակցելու պատրաստակամություն հայտնել։

  • Կիսվել: