հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ընդհանուր առմամբ ռուս ռազմական բժիշկներն ԱՀ-ում օգնություն են ցուցաբերել 863 բնակչի

Ընդհանուր առմամբ ռուս ռազմական բժիշկներն ԱՀ-ում օգնություն են ցուցաբերել 863 բնակչի

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են տարածքի ականազերծման աշխատանքները, հայտնում են ՌԴ ՊՆ կայքից:

Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են 9.5 հա տեղանք և 1 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 344 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն Արցախում մաքրել են ավելի քան 280 հա տարածք, մոտ 107 կմ ճանապարհ, 452 բնակելի շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահները շարունակում են տեղեկություններ հավաքել Արցախում հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաներն ուսումնասիրել են թեժ գծով ստացված 537 հեռախոսազանգ:

Ինչպես հաղորդվում է՝ ՌԴ ՊՆ բժշկական ջոկատների մասնագետները Կարմիրգյուղ համայնքում բժշկական օգնություն են ցուցաբերել 34 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի:

 

  • Կիսվել: