Վթար Մարտունի-Բերդաշեն ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
2022թ. հոկտեմբերի 25-ին ահազանգ էր ստացվել որ Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհին ճանապահատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից՝ դեպքի վայր մեկնած ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչը պարզել է, որ սույն թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 20:50-ի սահմաններում՝ Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին 1992թ ծնված Գ.Ս.-ի վարմամբ «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվելով հողաթմբին մի քանի անգամ գլորվելով՝ հայտնվել ճանապարհին, ինչի հետևանքով Գ.Ս.-ն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր 1999թ. ծնված Ա.Ա-ն անգիտակից վիճակում տեղափոխվել է բուժհաստատություն։
ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործով իրականացվում են անհետաձելի քննչական և դատավարական գործողություններ պատահարի պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: