կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 43-ամյա վարորդը 07-ով բախվել է կայանված Нива-ին. կա վիրավոր

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 43-ամյա վարորդը 07-ով բախվել է կայանված Нива-ին. կա վիրավոր

Օգոստոսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում Երևանի բնակիչ, 43-ամյա Հարություն Մ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված փողոցի 3/1 հասցեում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 12-ամյա Մանե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Նախաձեռնվել է վարույթ:

 

  • Կիսվել: