երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատում իրականացնող մասնագիտական խումբն Արցախում է

Վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատում իրականացնող մասնագիտական խումբն Արցախում է

2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատում իրականացնող մասնագիտական խումբն Արցախում է, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

՛՛Մասնագետներն այցելում են պրոթեզավորման կարիք ունեցող անձանց, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, քննարկում անձի անկախ կյանքի հմտությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Բացի այդ, ձեռք է բերվում անհրաժեշտ պրոթեզի տեսակի և դրա ֆունկցիոնալության վերաբերյալ տեղեկատվություն, տրամադրվում է եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի և հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ՛՛։

 

  • Կիսվել: