ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Վայոց Ձորի մարզում Toyota Highlander-ով վթարի ենթարկվել Ստեփանակերտի փոխքաղաքապետը․ կա վիրավոր

Վայոց Ձորի մարզում Toyota Highlander-ով վթարի ենթարկվել Ստեփանակերտի փոխքաղաքապետը․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ 38-ամյա Սամվել Ղուլյանը իր վարած  Toyota Highlander ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139․1 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել առվակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արցախի Հանրապետության բնակիչ 12-ամյա Մ․ Ղուլյանը բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Shamshyan.com-ը տեղեկություններով՝ վարորդ Ս․ Ղուլյանը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է։ 

  • Կիսվել: