շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:
 
Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ):
 
Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:
 
Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:

  • Կիսվել: