կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թշնամու տիրապետության տակ է մնացել Արթուր Աղաբեկյանի երիտասարդ տղայի գերեզմանը. իմքայլական պատգամավոր

Թշնամու տիրապետության տակ է մնացել Արթուր Աղաբեկյանի երիտասարդ տղայի գերեզմանը. իմքայլական պատգամավոր

Այսօր  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այցելել է Արցախ, եղել Դադիվանքում:

Պատգամավորը հանդիպում է ունեցել նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ: Թագուհի Թովմասյանը լուսանկար է հրապարակել Արթուր Աղաբեկյանի հետ, որին կից գրել է.

«Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ քննարկեցինք Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Չնայած, որ դաժան պատերազմը Աղաբեկյանից խլել է հայրական տունը՝ նախաճաշն էլ չեն հասցրել անել ընտանիքի անդամները, բայց նա երկաթից էլ ամուր է, ապագայի լուսավոր տեսլականով։

Հ.Գ. Թշնամու տիրապետության տակ է մնացել նաև նրա երիտասարդ տղայի գերեզմանը։ Պատերազմ՝ ատում եմ քեզ…»:

 

  • Կիսվել: