շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Տոնը լավագույն առիթներից է՝ արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում․ ԱՀ ՆԳ նախարար

Տոնը լավագույն առիթներից է՝ արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում․ ԱՀ ՆԳ նախարար

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Կանանց միջազգային տոն օրվա առթիվ ստացել են նվերներ:

Նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՆԳ նախարարության համակարգում ծառայող կանանց և աղջիկներին։

Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայուհիներ, մայրեր և քույրեր, ՆԳ նախարարության համակարգում ծառայող կանայք ու աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ: Տոնը լավագույն առիթներից է վերստին արժևորելու և գնահատելու կնոջ դերակատարումը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում: Անսահման ջերմություն, սեր ու արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին

Հարգանքներով՝ ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյան»:

 

  • Կիսվել: