չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում զոհված հերոսներին նվիրված հուշ-ցերեկույթ է կազմակերպվել

Ստեփանակերտում զոհված հերոսներին նվիրված հուշ-ցերեկույթ է կազմակերպվել

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է «Մեր հավերժ ուսանողներ» խորագրով հուշ-ցերեկույթ՝ նվիրված բուհի՝ արցախյան 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված  ուսանողների հիշատակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով և  ծաղիկներ խոնարհելով զոհված ուսանողների հուշատախտակին:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Հուշ-ցերեկույթին բացման խոսքով հանդես է եկել Գրիգոր Նարեկացի համալսարանի ՆԶՊ և ՖԴ ամբիոնի վարիչ Սամվել Բաղրյանը:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Պատերազմից մեկ տարի է անցել, և այդ ընթացքում շատ բան է փոխվել բոլորիս կյանքում: Մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, ունեցանք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, անհայտ կորածներ:Մեր համալսարանի ուսանողները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն մեր հայրենիքի, կմնան մեզ համար հավերժ ուսանողներ: Փառք մեր անմահ տղաներին»,- ասել է Ս. Բաղրյանը:
 
 
 
 
 
 
Այնուհետև բուհի ուսանողները հանդես եկան երաժշտական և բանաստեղծական կատարումներով:
 
Բուհի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Ամալյա Գրիգորյանը ելույթի իր խոսքում կոչ արեց ուսանողներին  ապրել հանուն  տղաների կիսատ կյանքի, չիրագործված երազանքների:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Ցավը ծանր է ու անտանելի, դժվար է ապրել, բայց պետք է, քանի որ մեր սուրբ նահատակները մեզ այդ են հրամայում: Նրանք մեզ հրամայում են ապրել գիտակցաբար, ապրել՝ բարձր արժեք ընդունելով հայրենիքը,  որովհետև նրանք գնացին գիտակցական մահվան, և հենց դա է իսկական հայրենասիրությունը: Ցավոք, այսօր մենք կանգնած ենք ավելի ծանր մարտահրավերների առջև, այսօր էլ շարունակվում է թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը, թշնամին մեզ ավելի մոտ է, բայց դա մեզ չպիտի ընկճի, մենք չպետք է նահանջենք, մենք պետք է կարողանանք մեր ցավն ու տառապանքը փոխարինել ապրելու և պայքարելու կամքով, քանզի այլ ընտրանք չկա: Նրանք գնացին, իսկ մենք ողջ ենք, որպեսզի վերակերտվենք ու հզորանանք, մենք իրավունք չունենք մեր հայրենիքը թողնելու թշնամուն, մենք դատապարտված ենք այստեղ մնալու և այստեղ ապրելու»,- ընդգծել է Ա. Գրիգորյանը:
 
Միջոցառմանը ներկա էին Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոսներ, ուսանողներ, զոհվածների հարազատներ։
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: