կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով վնասվել են գազատարը, խանութներ, այրվել է ավտոմեքենա (լուսանկարներ)

Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով վնասվել են գազատարը, խանութներ, այրվել է ավտոմեքենա (լուսանկարներ)

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Մարդկային կորուստներ չկան, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

 

  • Կիսվել: