շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստեփանակերտի Կրկժան թաղամասում զինամթերք կվնասազերծվի, ձայներից խուճապի չմատնվել․ ԱԻՊԾ

Ստեփանակերտի Կրկժան թաղամասում զինամթերք կվնասազերծվի, ձայներից խուճապի չմատնվել․ ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել չպայթած զենք–զինամթերքի պայթեցման աշխատանքների մասին։

«Հարգելի հայրենակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանրապետության տարածքից հայտնաբերված ականների ու տարբեր զինատեսակների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ըստ վայրերի։

Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում»,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։

  • Կիսվել: