ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում օձ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում օձ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 17-ին ՆԳ նախարարության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Արցախ թաղամասի բնակելի շենքում (Կամո 2-րդ նրբանցք) օձ է հայտնաբերել, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

՛՛Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:

Որոնումների արդյունքում օձը հայտնաբերվել է. փրկարարներն այն տեղափոխել են անվտանգ տարածք:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է զգոն լինել, քանի որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ նկատվում է սողունների ակտիվացում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: