երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻՆ երկրորդ ավտոշարասյունը

Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻՆ երկրորդ ավտոշարասյունը

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ բեռնված երկրորդ ավտոշարասյունը երեքշաբթի` նոյեմբերի 24-ին, ժամանել է Ստեփանակերտ, հայտնում է Ria.ru—ն։

Ավտոշարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում և այնտեղից էլ դուրս է եկել: 20 վարչական «Կամազ» բեռնատարները տեղափոխել են 300 տոննա շինանյութ՝ փայտանյութ, ապակի և սալիկներ՝ գնդակոծություններից տուժած բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության առաջին ավտոշարասյունը նոյեմբերի 21-ին  5 տրանսպորտային միջոցներով 45 տոննա շինանյութ է հասցրել Ստեփանակերտ:

  • Կիսվել: