կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստեփանակերտ է վերադարձել ևս 778 մարդ, ընդհանուր՝ 34 500․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտ է վերադարձել ևս 778 մարդ, ընդհանուր՝ 34 500․ ՌԴ ՊՆ

Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ տեղահանվածների վերադարձի գործընթացը շարունակվում է: Արցախցիներին ուղեկցում են ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունը։ Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Ըստ վերջին տվյալների՝ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 778 մարդու: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ նոյեմբերի 14-ից մինչ օրս մոտ 34 500 արցախցի արդեն վերադարձել է իր նախկին բնակության վայր:

  • Կիսվել: