Սննդի փաթեթներ՝ Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում բնակվող արցախցիների համար
Ֆոքս օն Չիլդրեն Նաու (FCN) բարեգործական կազմակերպության աջակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստում է սննդի փաթեթներ և ամենշաբաթյա պարբերականությամբ դրանք բաշխում Գեղարքունիքի մարզի 11 սահմանամերձ համայնքներում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից:
՛՛Հերթական աջակցությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս փաթեթներում ներառված են նաև թարմ մսեղիք, կաթնամթերք և սննդի այլ տեսակներ: Սննդի փաթեթավորման աշխատանքներում, որպես կամավորներ, ներգրավված են նաև Գավառում բնակվող արցախցիներ:
Ֆոքս օն Չիլդրեն Նաու (FCN) բարեգործական կազմակերպության աջակցությամբ և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրիը կրելու է շարունակական բնույթ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:
