ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սկսվում է բնակավայրերը կորցրած արցախցիներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

Սկսվում է բնակավայրերը կորցրած արցախցիներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը. Թանդիլյանը մանրամասներ է հայտնել

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ Արցախի կառավարությունը սկսում է պատերազմի հետևանքով բնակավայրերը կորցրած քաղաքացներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը։

«Այս փուլում բնակելի տներ են տրամադրվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները լինելու են վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։
 
Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։
 
Արվում է առավելագույնը հնարավորինս կարճաժամկետ հատվածում կացարանի խնդիր ունեցող քաղաքացիների համար Արցախում ապահովելու ապրելու համար արդյունավետ պայմաններ»,- Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Թանդիլյանը:

  • Կիսվել: